Եթե Ուկրաինան պարտվի, մենք էլ ենք պարտվելու, որովհետեւ աշխարհակարգը որոշելու են չինացիները, ռուսները, իրանցիները եւ հյուսիսկորեացիները։ Իսկ իմ թոռների համար չափազանց անհարմար կլինի ապրել նման աշխարհում: Դրա մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը բրիտանական The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցում։
Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախատել է արեւմտյան երկրներին Ռուսաստանին, Չինաստանին եւ նրանց դաշնակիցներին դիմակայելու համար բավարար քաղաքական կամքի բացակայության համար։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան պետք է ազդեն արեւմտյան բոլոր պետությունների վրա՝ Ուկրաինային ֆինանսավորելու եւ զինելու բազմամյա ծրագիր որոշելու համար։