Եվրոպայում գազի գները 2023 թվականին նվազել են գրեթե 60%-ով՝ 2022 թվականի իրենց առավելագույնի համեմատ։ Bloomberg գործակալությունից տեղեկանում ենք, որ գնանկումը շարունակվում է հիմնականում գազի ռեկորդային պաշարների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների շնորհիվ։
Ի հեճուկս անցյալ տարվա հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը եւ Կարմիր ծովով միջազգային մատակարարումներին առնչվող խնդիրներին՝ հեղուկ բնական գազի գները Եվրոպայում շարունակում են նվազել:
Bloomberg-ը երեւույթը պայմանավորում է գազի ռեկորդային պաշարների, վերականգնվող էներգիայի ոլորտում լայնածավալ ներդրումներով եւ թույլ տնտեսական աճով, որը սահմանափակում է էներգիայի պահանջարկը խոշոր արդյունաբերական երկրներում: