ՌԴ Պետդումայում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին համոզմունք է հայտնել է, որ եկել է Վլադիմիր Լենինի կամքը կատարելու եւ մոր կողքին նրան հուղարկավորելու ժամանակը։ Այս մասին նա նշել է իր տելեգրամյան ալիքի գրառման մեջ։
Լենինի մայրը թաղված է Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկոյե գերեզմանատանը։
Սլուցկին հիշեցրել է, որ Լենինն ինքը ցանկանում էր թաղվել մոր կողքին։ «Կարծում եմ՝ ժամանակն է իրականացնել հեղափոխականի կամքը»,- ասված է ուղերձում։