ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 15-21-ը գրանցվել է 420 դեպք, որից 127-ը՝ արտակարգ, դրանց թվում՝ հրդեհի 57 դեպք, հրդեհի կեղծ կանչի 21, հրդեհի ծագման սպառնալիքի 27, թունավորման 7, կեղծ ահազանգի 6, ինքնասպանության փորձի 12, ճանապարհատրանսպորտային պատահարի 43, տրանսպորտային միջոցների արգելափակման 76 եւ այլ դեպքեր:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 265 քաղաքացու, անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 167 տրանսպորտային միջոց: Փրկարարական գործողությունների շնորհիվ փրկվել է 2 մարդ:
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ իրավիճակներում տուժել է 98, զոհվել՝ 7 մարդ: