ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կարեւորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը եւ բարձր գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների եւ միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը՝ հաշվի նստելով նրանց հնչեցրած՝ խաղաղ հանգուցալուծման կոչերի հետ։ Այս առումով մայիսի 14-ից մեկնարկած բանակցությունները դեռեւս ընթացքի մեջ են:
«Այդուհանդերձ, ողջամիտ ժամկետում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծելու այլ, այդ թվում նաեւ ուժային տարբերակով։
Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, եւ ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։