Երեւանում ամանորյա ձեւավորման ապամոնտաժման աշխատանքների կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը մայրաքաղաղաքի մի քանի ուղղություններով:
Մասնավորապես հունվարի 22-ի 23:00-ից մինչեւ հունվարի 23-ի 06:00-ն կդադարեցվի երթեւեկությունը Կիեւյան կամրջի, ինչպես նաեւ Աբովյան- Բուզանդ փողոցների միջանկյալ հատվածում: