Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվում հունվարի 22-ին ստորագրվել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ «Ճանապարհային քարտեզ»։
Ադրբեջանի նախարարների կաբինետից հայտնել են, որ փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։