Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, հունվարի 23-ին ԵԽԽՎ-ում ներկայացնելով 2023 թվականի իր տարեկան զեկույցը, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել խաղաղ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա։
Հանձնակատարը զեկույցը կազմելուց առաջ` 2023-ի հոկտեմբերին, այցելել է Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ։ Նա իր զեկույցում ընդգծել է, որ անհրաժեշտ է մարդու իրավունքների խիստ երաշխիքներ սահմանել հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:
Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության թեմային` Միյատովիչը միաժամանակ հորդորել է վճռական եւ համատեղ ջանքեր գործադրել կորցրած դիրքերը վերականգնելու եւ մարդու իրավունքները բարելավելու համար։