Վլադիվոստոկի բնակիչ Գեորգի Պովիլայկոն, որը պատիժ էր կրում երկու երեխաների մոր՝ Աննա Կոշուլկոյի սպանության եւ բռնաբարության համար, վերադարձել է տուն։
Նրան ներում են շնորհել ռազմաճակատ ուղարկելուց 3 ամիս անց, թեեւ, ըստ ձեւավորված պրակտիկայի, դատապարտյալները պետք է ծառայեն առնվազն վեց ամիս։
Տուժողի ամուսինը դիմել է ռազմական գերատեսչություն, գլխավոր դատախազություն եւ տեղական իշխանություններին՝ դատապարտյալին բանտ վերադարձնելու պահանջով, սակայն ապարդյուն։
Ենթադրվում է, որ մինչեւ 2023 թվականի նոյեմբեր ներում է շնորհվել սպանության համար դատապարտված առնվազն 17 մարդու։