Լիտվայում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարին հունվարի 24-ին նոտա են հանձնել, որում խիստ բողոք է արտահայտվել Լիտվայի պետական սահմանի կրկնակի խախտումների առնչությամբ:
Տեղեկությունը հայտնել է Delfi բալթյան առցանց լրատվական կայքը։
Լիտվայի իշխանությունները դեռեւս 2021-ի աշնանը սպառնում էին փակել Բելառուսի հետ սահմանի անցակետերը, եթե շարունակեն անօրինական ներգաղթյալներ գտնել բեռնատարներում։
Եվրամիությունը նույն այդ ժամանակ որոշել էր 200 միլիոն եվրո հատկացնել Լեհաստանին, Լիտվային եւ Լատվիային՝ սահմանների պաշտպանության համար: Հատկացված միջոցները չեն կարող օգտագործվել սահմանին պարիսպ կառուցելու նպատակով, դրանք կարող են ծառայել միայն ԵՄ սահմանների պաշտպանության հարցում տեխնիկական եւ կադրային աջակցության համար։