ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստան:
ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը հասցրել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի:
Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, բայց զգուշացման մեջ խոսվում է նաեւ սահմանային լարվածության մասին։
Մասնավորապես կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ-ի կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիների համար:
Հավելենք, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածվել է նաեւ Ադրբեջանի վերաբերյալ:
ԱՄՆ Պետդեպը վերջին անգամ նմանատիպ հաղորդագրություն էր տարածել 2020-ի սեպտեմբերի 25-ին՝ արցախյան վերջին պատերազմի մեկնարկից 2 օր առաջ։