Իրանին, Թուրքիային եւ տարածաշրջանի այլ երկրներին սպառնացող ահաբեկչական կազմակերպությունները վայելում են հավաքական Արեւմուտքի աջակցությունն ու հովանավորությունը։
Դրա մասին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ռաիսին ընդգծել է, որ Իրանը տարածաշրջանի երկրների անվտանգությունը միանշանակորեն դիտարկում է որպես սեփականը: