Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Բաքվի դատարանը հունվարի 25-ին եւս 4 ամսով երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լյովա Մնացականյանի ու Դավիթ Մանուկյանի կալանքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվի դատարանը հունվարի 25-ին եւս 4 ամսով երկարաձգել է ԼՂ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կալանքը։