Երեւանի ավագանու որոշմամբ էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն եւ հրապարակվել այդ արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող մեքենաների ցանկը:
Անվճար կայանելու հնարավորությունից իրավունք ունեն օգտվելու որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող եւ բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող փոխադրամիջոցները:
Նշվում է նաեւ, որ էլեկտրամոբիլների վարորդները քաղաքապետարան որեւէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն, քանի որ տվյալներն համապատասխան շտեմարաններում են զետեղված: