Իրավիճակը մտել է փակուղի, երկու կողմից էլ տարածքային հաջողություններ չկան, բայց ուկրաինացիները շարունակում են շատ հաջող պաշտպանվել, հատկապես երկրի հարավում եւ արեւելքում։
Նման կարծիք է հայտնել Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Պիստորիուսը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։
Միեւնույն ժամանակ, Պիստորիուսն ընդգծել է, որ «կանխատեսումներում զգույշ կլինի», քանի որ Պուտինի ջանքերը հսկայական են եւ անմարդկային, հատկապես արեւելյան շրջաններում։