Թաիլանդի Պհուկետ կղզու Պատոնգ հանգստավայրում ոստիկանությունը հունվարի 25-ին ձերբակալել է Bi-2 խմբի երաժիշտներին։
«Ամբաստանյալները դատապարտվում են տուգանքի՝ յուրաքանչյուրը 3 հազար թաիլանդական բահի չափով»,- ասված է դատավճռում։
Թաիլանդում Bi-2-ի համերգները տեղի են ունեցել հունվարի 22-ին (Պաթայայում) եւ հունվարի 24-ին (Պուկետում):
Օտարերկրացիներից պահանջվում է երկրում աշխատելու թույլտվություն ստանալ: Օրինախախտներին սպառնում են ձերբակալություն, տուգանքներ եւ արտաքսում, որին հաջորդում է Թաիլանդ մուտքի արգելքը։
Երաժիշտներից յուրաքանչյուրը ստիպված կլինի վճարել 95 դոլար։