Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է բանաստեղծ Մարինե Պետրոսյանի հետ։
Իրականում Թուրքիայի պատվերն են կատարում
99 տոկոս վստահ եմ, որ դա թուրքական ծրագիր ա։ Ընդ որում՝ հնարավոր ա էդ ծրագիրը, ասենք՝ մի մասը, չգիտեմ, մինչեւ վերջերս չգիտակցված էր անում, բայց հիմա արդեն դժվար ա․․․․
-Հասկանանք, էլի, ինչո՞ւ ա թուրքական։
-Ինչո՞ւ ա թուրքական։
-Որ ասում ենք պատմական Հայաստան, դա Թուրքիայի տարածքների մի զգալի մասն ա։
-Ես էլ դա եմ ասում, հենց Թուրքիայի շահից ա բխում․․․
-Բայց իրանք դրա հակառակը չեն ասում, ուղղակի ասում են՝ եկե՛ք, շեշտադրենք պետությունը․․․
-Ներողություն, չէ՛։ Եթե դու հակադրում ես ազգը պետությանը, հայոց ազգը։ Ասենք՝ Արարատը, Արարատը ազգային սիմվոլ ա, չգիտեմ ոնց ա դա ստացվել, բայց Արարատ սարը կապվում ա հայոց ազգային երազանքների հետ։
-Սիմվոլները կարելի ա փոխել․․․
-Բայց ինչի՞ ենք փոխում, եթե թուրքական հանգամանքը չկա, դու դա չես փոխի։
Եթե կռվում ես, պատերազմը դժբախտություն չի
-Սովետը Լեւոն Տեր-Պետրոսյանը չի սնանկացրել։
-Ես չեմ ասում՝ Սովետը պահեինք, ես ասում եմ՝ կառուցեինք մեր Հայաստանը։ Պարզ բան, եթե ես լինեի այն ժամանակ նախագահ, ես ինձ պարտավորված կզգայի, եթե էդ մարդիկ են էդ երկիրը ստեղծել, ուրեմն ես իրանց պիտի ապահովեմ, տարրական սոցիալապես պիտի ապահովեմ։
-Հիմա էդ մարդը պատերազմե՞ր, թե՞ զբաղվեր սոցիալական խնդիրներով։
-Դրանք իրար չեն հակասում, հակառակը իրար օգնում են։
-Պատերազմող երկրում չեն կարող մարդիկ երջանիկ ու հարուստ լինել։ Պատերազմը հենց ինքնին դժբախտություն ա։
-Պատերազմը դժբախտություն չի։ Եթե քո երկրի համար ես կռվում, դա դժբախտություն չի։
-Դա աղետ չի՞։ Զոհեր, ավերածություններ․․․ հսկայական ռեսուրսների վատնում․․․
-Ոչ։