Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշել է չմասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին եւ կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտը՝ նոյեմբերի 30-ը:
Եվրախորհրդարանի ընտրությունները կանցկացվեն 2024-ի հունիսի 6-9-ը: Դրանց կհաջորդի Եվրահանձնաժողովի նոր կազմի ձեւավորումը։ Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի մանդատները գործում են 5 տարի։
Ավելի վաղ Միշելը հայտնել էր ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այդ դեպքում նա պետք է հրաժարական տար 2024 թվականի հուլիսին, եւ Եվրոպական խորհուրդը ժամանակավորապես կգլխավորեր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, քանի որ հենց այդ երկիրն է այդ ժամանակ նախագահելու ԵՄ-ում։
Ընտրություններին չմասնակցելու մտադրությունը Միշելը բացատրել է այն հանգամանքով, որ չի ցանկանում՝ իր որԲոլոր գրառումներըոշումը շեղի իրեն Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում առաքելություն կատարելուց կամ խաթարի այդ ինստիտուտն ու եվրոպական նախագիծը։ Եվրոպական խորհրդի նախագահը նշել է նաեւ, որ չի ուզում՝ դա որեւէ կերպ օգտագործվի Եվրոպական խորհրդի պառակտման համար: