Գարնանը Ջո Բայդենի վարչակազմը հույս ունի հրապարակելու իր 10-ամյա պարտավորությունը, որը ներկայում մշակում է Պետդեպարտամենտը, պայմանով, որ անհնազանդ Կոնգրեսը հավանություն կտա Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման համար 61 միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ նախագահ Բայդենի խնդրանքին: Սրա մասին գրում է The Washington Post պարբերականը:
Ակնկալվում է, որ փաստաթուղթը կներառի հստակ խոստումներ եւ ծրագրեր, որոնք կօգնեն պաշտպանելու, վերականգնելու եւ ընդլայնելու Ուկրաինայի արդյունաբերական եւ արտահանման բազան: ԱՄՆ 10-ամյա պարտավորությունը միաժամանակ կօգնի Ուկրաինային արեւմտյան կառույցներին լիարժեք ինտեգրվելու համար անհրաժեշտ քաղաքական բարեփոխումներ անցկացնելու: