Նյու Յորքի երդվյալ ատենակալները քննարկել են գրող Ջին Քերոլի՝ զրպարտության համար հայցն ընդդեմ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ վերջինիս պարտավորեցրել տուժողին վճարել 83,3 միլիոն դոլար։ Մասնավորապես, դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփը 11 միլիոն դոլար տուգանք կվճարի տուժողին՝ գրող Ջին Քերոլին՝ իբրեւ հեղինակությանը պատճառված վնաս, 7,3 միլիոն դոլարը՝ իբրեւ զգացմունքներին պատճառված վնասի փոխհատուցում: Եվս 65 միլիոն դոլար Քերոլի փաստաբանները պահանջել են Թրամփից՝ ստիպելու համար վերջինիս այդ կերպ դադարեցնելու հարձակումներն իրենց հայցվորի վրա։
Թրամփը նախկինում մեղավոր էր ճանաչվել 1990-ականներին Քերոլի վրա հարձակվելու համար: Անվանարկության մասին նոր հայցը ներկայացվել է 2019-ին Թրամփի արած հայտարարությունների համար, որոնցում ԱՄՆ նախկին նախագահը Ջին Քերոլին մեղադրում էր սուտ վկայություն տալու համար:
Երդվյալ ատենակալները, որոնց անունները գաղտնի են պահվում՝ վերջիններիս անվտանգության նկատառումներով, երեք ժամ քննարկել են եւ միաձայն որոշում ընդունել: Վճռով Քերոլին հատկացվում է մոտ 24 միլիոն դոլար (յուրաքանչյուրը՝ 12 միլիոն դոլար՝ հեղինակության եւ էմոցիոնալ վնասների համար), որը նա պահանջում էր:
Թրամփն իր հերթին րոպեներ անց արձագանքել է դատարանի որոշմանը իր Truth Social կայքում։ Նա որոշմումն անվանել է ծիծաղելի եւ խոստացել բողոքարկել՝ նշելով. «Բայդենի գլխավորած վհուկների այս ամբողջ որսը, որն ուղղված է ինձ եւ Հանրապետական կուսակցությանը»:
BBC-ին գրում է, որ երդվյալ ատենակալներն ընտրվել են Թրամփի փաստաբանների ակտիվ մասնակցությամբ, դատավորը չի ենթարկվում ԱՄՆ նախագահին, իսկ հայցվոր Ջին Քերոլը հայցը ներկայացրել է իր անձնական շահերից ելնելով։ Այդուհանդերձ, Թրամփը հայտարարել է, որ «դատական համակարգը վերահսկողությունից դուրս է» եւ օգտագործվում է իբրեւ «քաղաքական զենք»։