Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ իսրայելական ԶԼՄ-ի հաղորդագրությունները, թե շարժումը, համաձայնելով Եգիպտոսի առաջարկին, դադարեցնելու է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը եւ հինգշաբթի՝ մայիսի 20-ից, հրադադար է հաստատելու, չեն համապատասխանում իրականությանը:
Ըստ Politico-ի՝ ամերիկացի պաշտոնյաները իսրայելա-պաղեստինյան լարվածությունը մեղմելու ուղղությամբ կուլիսային բանակցություններ են վարում:
Սպիտակ տունը ոչ պաշտոնապես կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ հրաժարվելու Գազայի հատվածում ցամաքային ռազմական գործողությունից: Նեթանյահուն հավաստիացրել է, որ ռազմական գործողությունների ավարտին հաշված օրեր են մնացել: