Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը։
Դրա մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ կալանքը 4 ամսով երկարացնելու մասին դատարանի որոշումը մնում է ուժի մեջ: Վարդանյանին սպառնում է մինչեւ 14 տարվա ազատազրկում։
Վարդանյանին Ադրբեջանում կալանավորել էին 2023 թվականի սեպտեմբերի 28-ին 4 ամսով։ Հունվարի 25–ին Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։
Բաքվի բանտում են նաեւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարությունյանին Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։