ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ուշիուշով հետեւում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը:
Զասը նշել է, որ իրավիճակը մանրամասն քննարկման առարկա է դարձել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի մայիսի 19-ի նիստում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ողջունում են Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջեւ սկսված բանակցությունները, ինչպես նաեւ ստորաբաժանումների մի մասը դուրս բերելու վերաբերյալ համաձայնության գալը:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը եւ բանակցային գործընթացի շարունակումը էապես բարելավել են իրավիճակը:
«Մենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար ենք տեսնում: Այնտեղ այլեւս չեն կրակում, բայց իրավիճակը դեռ լարված է»,- ասել է Զասը: