ՀՀ պետական եկամուտների կոմիտեից խորուրդ են տվել ինչպես վարվել, եթե առեւտրի կետերից եւ ծառայություններ մատուցողները հրաժարվում են անկանխիկ եղանակով վճարում ընդունելուց:
Տնտեսվարողները պարտավոր են վճարային քարտերով եւ վճարում ընդունող սարքերով ստանալ անհրաժեշտ գումարը անկանխիկ եղանակով գործարք կատարել ցանկացող քաղաքացիներից (բացառություն են միայն կրպակները)։
Այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է վճարումն անկանխիկ եղանակով ընդունելուց կամ դրա համար անհրաժեշտ հնարավորություն չի ապահովում, վերջինից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով:
ՀՀ ՊԵԿ-ից զգուշացնում են, որ նշված արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տվյալ սուբյեկտից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով: