Գերմանիան աշխատաշուկայի ճգնաժամի, բարձր գնաճի եւ դանդաղ տնտեսության պատճառով քառօրյա աշխատանքային շաբաթվա անցնելու փորձնական նախագիծ կսկսի։ Դրա մասին գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը։
«Ամեն շաբաթ հարյուրավոր աշխատակիցների լրացուցիչ հանգստյան օր կտրամադրվի: Ընդ որում՝ աշխատավարձը կպահպանվի 5-օրյա աշխատանքային ռեժիմի հաշվարկով»,- նշվում է հոդվածում։
Գործակալության տվյալներով՝ փորձը կսկսվի փետրվարի 1-ին եւ կտեւի վեց ամիս, որին կմասնակցի 45 ընկերություն։ Ուսումնասիրությունը ցույց կտա՝ արդյոք ավելի կարճ աշխատանքային շաբաթն օգնում է բարելավելու արտադրողականությունը: