Ուկրաինայում պատերազմի ավարտը կարող է շատ նման լինել Կորեական պատերազմի ավարտին: Նման կանխատեսում է արել ՆԱՏՕ-ի նախկին գերագույն հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը:
«Ի վերջո դա կավարտվի Կորեական պատերազմի պես, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը, հավանաբար, դեռեւս կվերահսկի Ուկրաինայի մի մասը, Ղրիմը, ցամաքային կամուրջը դեպի Ռուսաստան»,- Business Insider-ին տված հարցարույցւոմ շեշտել է ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալը: