Ագարակատերերը, ինչպես խոստացել էին, տրակտորներով փակել են ճանապարհները Փարիզում եւ այլ քաղաքներում՝ ի նշան գնաճի պատճառով եկամուտների անկման, գյուղատնտեսական ապրանքների ներմուծման ավելացման եւ արտանետումների կրճատման եւ պարարտանյութերի օգտագործման ԵՄ պլանների դեմ բողոքի: Շատ ագարակատերեր ԵՄ Կանաչ գործարքը համարում են անիրագործելի եւ ծախսատար:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներն այն անվանել են «Փարիզի պաշարում»: Ակցիային մասնակցել են շուրջ 1500 մարդ եւ առնվազն 800 տրակտոր, որոնց միջոցով փակվել են գլխավոր մայրուղիները, դրանց թվում՝ Լիլ եւ Ստրասբուրգ տանող ճանապարհները։ Փարիզ մուտք գործելը ներկայում դժվարացել է։