Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ շեշտվել տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով գործնական խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին եւ ոգուն համապատասխան:
«Այս համատեքստում ուշադրություն է դարձվել ադրբեջանա-հայկական սահմանի վերջին միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունը հետեւյալն է՝ կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական-դիվանագիտական եղանակներով: Ռուսական կողմը շարունակելու է միջնորդական ջանքերը եւ խորհրդատվության տրամադրումը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու շուրջ համաձայնության հաստատման համար»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: