Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին հորդորել է հրաժարվել միջուկային զենքը Մեծ Բրիտանիա վերադարձնելու ծրագրերից:
«Ինչ վերաբերում է ամերիկյան մարտավարական միջուկային զենքի բրիտանական տարածք հիպոթետիկ վերադարձի թեմային, ես կցանկանայի նրանց ամենահստակ, կոշտ ձեւով զգուշացնել, որ Նահանգները ձեռնպահ մնա այս ապակայունացնող քայլից»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ռուս դիվանագետը հայտարարել է, որ ո՛չ Միացյալ Թագավորության, ո՛չ ԱՄՆ-ի անվտանգությունն այս քայլով չի ամրապնդվի։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի այդ քայլը ՌԴ-ին վախեցնելու զուր փորձ է եւ հղի է Եվրոպայում լարվածության սրացմամբ: