Չինաստանի վերելքն ու Ռուսաստանի «ռեւանշիզմը» ռազմավարական մրցակցություն են ստեղծում աշխարհում: Դրա մասին հունվարի 30-ին Foreign Affairs ամսագրի իր «Լրտեսությունը եւ պետության կառավարումը. ԿՀՎ-ի փոխակերպումը մրցակցության դարաշրջանում» հոդվածում նշել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բեռնսը:
ԿՀՎ տնօրենը նշել է, որ ԱՄՆ-ը կորցրել է իր «անվիճելի գերակայությունն» աշխարհում:
«Նոր տեխնոլոգիաները՝ սկսած միկրոչիպերից մինչեւ արհեստական բանականությունն ու քվանտային հաշվիչները, զարգացող տեխնոլոգիաները փոխում են աշխարհը՝ ներառյալ հետախույզի մասնագիտությունը: Շատ առումներով այս զարգացումները բարդացնում են ԿՀՎ-ի գործն ավելի քան երբեւէ՝ հակառակորդներին նոր հզոր գործիքներ ընձեռելով՝ մեզ շփոթեցնելու, մեզնից խույս տալու եւ մեզ լրտեսելու համար»,- գրել է Ուիլյամ Բեռնսը: