Խորհրդային օդաչու Վալերի Չկալովի ծոռնուհին՝ Դարիա Բոգդանովան, առցանց բանավեճի ժամանակ առաջարկել է «միջուկային հարված հասցնել Մոսկվային»։
Ըստ «Московский комсомолец»-ի՝ Չկալովի ծոռնուհին հայտարարել է, որ նույնիսկ պատրաստ է «հովանավորելու» այդ միջուկային հարվածը։ Բոգդանովան բերել է Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա ատոմային հարվածի օրինակը, որը, նրա համոզմամբ, հանգեցրել է «հակամարտության հրաշալի ավարտի»։
Իսրայելի քաղաքացիություն ունեցող Բոգդանովան նշել է նաեւ, որ իրեն չեն մտահոգում այն մարդիկ, որոնք կտուժեն միջուկային պայթյունից։ Չկալովայի ծոռնուհին հավելել է, որ չի մտածում Մոսկվայում ապրող իր մոր եւ տատիկի մասին։
Բոգդանովան նախկինում առաջարկել էր գնդակահարել ռուսներին հենց փողոցում, սակայն այժմ նա ասում է, որ «մոսկվացիներին չի խանգարի օդային հարձակման ահազանգը լսելը»։ Ընդ որում՝ էմիգրանտն ակտիվորեն հովանավորում է ուկրաինական բանակը Ռուսաստանում վաստակած գումարներով, նշում է Ռեդովկան։