Հունվարի 31-ին Իջեւանի եւ Ղազախի հատվածում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Դրա մասին Radar Armenia-ն տեղեկացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Նախորդ անգամ երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաեւի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը տեղի է ունեցել 2023-ի նոյեմբերի 30-ին։