Հարավային Կովկասում կայունության եւ երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքը Ռուսաստանը համարում է 2020-2022 թվականների ընթացքում կնքված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերսկսումը:
Մեկնաբանելով չհարձակման մասին դաշնագրի ստորագրման վերաբերյալ Երեւանի առաջարկը՝ հունվարի 31-ին սրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել, եթե խաղաղության համաձայնագրի ստորագրումն ինչ-ինչ պատճառներով փակուղի մտնի:
«Սա Բաքվի եւ Երեւանի հաշտեցման այլընտրանքը չունեցող ճանապարհային քարտեզ է եւ ներառում է նաեւ խաղաղության պայմանագրի մշակումը»,- ընդգծել է Զախարովան: