Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն եւ Միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը հայտարարել են, որ Կանադան շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին եւ խորապես հանձնառու է դրա հումանիտար հետեւանքների վերացման գործում:
Հիմք ընդունելով 2020-ի պատերազմական գործողություններից անմիջապես հետո Կանադայի տրամադրած ֆինանսական օժանդակությունը՝ պաշտոնական Օտտավան լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցելու համար։
Կանադան հայտարարել է նաեւ, որ շարունակում է աջակցել ԵԱՀԿ-ին՝ հակամարտության մշտական կարգավորմանը հասնելու հարցում եւ խրախուսում Հայաստանին ու Ադրբեջանին՝ համագործակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:
Կանադական կողմը նաեւ պատրաստակամություն է հայտնում շարունակել աշխատել ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։