«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ-ի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ պատրաստ է հոգալու Արցախի պարի պետական համույթի մեկ տարվա գործունեությունը Հայաստանում: Ըստ Հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ «Արցախի պարի պետական համույթը, անցնելով Արցախին բաժին ընկած ծանր օրերի բոլոր փորձությունները, շարունակել է գործել և այժմ նախապատրաստվում է նոր համերգային ծրագրի»:
2024 թվականի գործունեության ընթացքում Արցախի պարի պետական համույթը կստանա 60 միլիոն ՀՀ դրամ (շուրջ 150,000 ԱՄՆ դոլար) աջակցություն:
Հիմնադրամը տեղեկացնում է, որ ֆինանսավորման արդյունքում կապահովվի երեսունից ավելի տեղահանված ընտանիքների զբաղվածությունը, կբարելավվեն կենցաղավարման պայմանները: