Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Աղիլ Աբասը ամենևին վախ չունի, որ Եվրոպան Ադրբեջանին սպառնում է պատժամիջոցներով:
«Ադրբեջանն արդեն 30 տարի գտնվում է պատժամիջոցների տակ»,-ըստ haqqin.az-ի ասել է Աղիլ Աբասը:
Նա ասել է, որ շատ կուզեր, որ իր պետությունը Ֆրանսիայի նախագահին հրավիրեր Ադրբեջան: «Թող գա և տեսնի, թե այստեղ ինչպես են ապրում հայերը: Մենք չենք քանդում եկեղեցիներն ու սինագոգները: Թող Մակրոնը գա և տեսնի, թե ինչպես ենք վերականգնում Շուշիի եկեղեցին: Բայց, ազնիվ եմ ասում, ինձ մնար, ես այն չէի վերականգնի»,-ասել է Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարանի-խմբ.) պատգամավորը: