Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կկքնվի միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո,-Միջխորհրդարանական խորհրդի գլխավոր քարտուղար Մարտինա Չունհոնգի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նա արձանագրել է, որ արդեն իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է տիրում:
«Արդեն մի քանի ամիս երկու երկրների սահմաններին խաղաղ իրավիճակ է, բայց տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է կնքել խաղաղության պայմանագիր»,-ասել է Իլհամ Ալիևը: