Ադրբեջանը կվերանայի իր մասնակցությունը Եվրոպայի Խորհրդին, եթե չվերականգնվեն ադրբեջանական պատվիրակության իրավունքները ԵԽԽՎ-ում,-ըստ haqiin.az-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը սպառնացել է նաև, որ ԵԽԽՎ-ում հակաադրբեջանական տրամադրությունները չկանխելու դեպքում իր երկիրը կվերանայի նաև մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: