Հունաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու փաստի առնչությամբ:
«Լարվածությունը Հայաստանի սահմանին խիստ մտահոգիչ է: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Անհրաժեշտ է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կվտանգի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: