Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան քննադատել է Ֆրանսիային Հայաստանին զենք մատակարարելու եւ Ադրբեջանի հանդեպ թշնամական տրամադրություններ տարածելու համար:
Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպմանը նա ասել է. «Ֆրանսիան խաղաղություն չի ուզում Հարավային Կովկասում»:
Գաֆարովան Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին վստահեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր է առաջարկել միջազգային իրավունքի 5 սկզբունքների համաձայն, սակայն, չնայած այն բանին, որ Հայաստանի հետ ակտիվ հակամարտությունն ավարտվել է երեք տարի առաջ, Հայաստանը խուսափում է այն կնքելուց:
Ըստ haqqin.az-ի, Գաֆարովան Մարկետա Պեկարովա Ադամովային հավատացրել է, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ չունի որեւէ երկրի նկատմամբ, մինչդեռ Հայաստանի Սահմանադրության եւ օրենսդրության մեջ տարածքային հավակնություններ կան Ադրբեջանի նկատմամբ: