Փետրվարի 8-ին կանցկացվի «ԵՄ-Հայաստան հարաբերություններ․ օգտագործելով շարժման ուժը» խորագիրը կրող Boell Talks վեբինար-քննարկում, որտեղ ելույթներով հանդես կգան ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն, «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի տնօրեն, Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդի ներկայացուցիչ Մարի Դյումուլեն եւ APRI Armenia-ի (Կիրառական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտ) ռազմավարության եւ զարգացման գծով փոխնախագահ Անահիտ Փիլիբոսյանը։
Վեբինարի ընթացքում քննարկվելու են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ զարգացող հարաբերությունները, Երեւանի եւ Բրյուսելի միջեւ համագործակցության բացակայության երկարաժամկետ ռազմավարության տեսլականի բացակայությունը, երկկողմ հարաբերությունների մարտահրավերները, ակնկալիքները եւ առաջընթացի ուղիները:
Միջոցառման շրջանակներում կներկայացվի նաեւ APRI Armenia-ի «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ամրապնդում. դեպի համագործակցության ռազմավարություն» զեկույցը:
Վեբինարին մասնակցելու համար գրանցվել կարելի է հետևյալ հղումով: