Լծեն եւ Տորունիք գյուղերը Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի մասն են։ Երկուսում էլ ապագայի պատկերացումները կապվում են բնակչության թվի հետ. ապրող լինի, ապագա կլինի։ «Տեղ սահմանի մոտ» հաղորդաշարի այս թողարկման հերոսները խոսում են գյուղերի հրատապ խնդիրների մասին եւ թե ինչպես են իրենք դուրս մնացել կառավարության ուշադրությունից։ «Կարող են ինչ-որ բաներ անել, բայց, քանի որ շատ քիչ ենք, չեն էլ ուզում անել։ Ասում են՝ երկու տուն եք, գանք ձեզ համար ի՞նչ անենք»,-պատմում է Լծենի բնակիչը։