2013 թվականիի փետրվարի 4) ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Աշտարակում ընտրողներին ասում է, որ ինքը «համաքաղաքացիական թեկնածու է»: «Րաֆֆին տելեվիզրով որ խոսում ա, քիչ ա մնում տելեվիզրը ջարդեմ, մտնեմ մեջը»,– ասում է 81-ամյա մի տատիկ: Ինքը՝ Հովհաննիսյանը, խոստանում է ընտրվելու դեպքում վերացնել արտագաղթը. «Եթե դուք ցանկանաք, նրանք, ովքեր բացակայում են Աշտարակից, կգան, ովքեր դասալիք են, կվերադառնան»:
Ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրումից լավ հոտ չի առնում: Ըստ նրա, չի կարելի քաղաքացուց փող վերցնել ու ասել՝ 45 տարի հետո ես դա քեզ կվերադարձնեմ. «Սա բերելու է Մայդանի, սա՞ եք ուզում»:
Խորհրդարանական ընդդիմադիր եռյակը դժգոհ է Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքից, բայց նրա հրաժարականը չի պահանջում: «Հովիկ Աբրահամյանը ընդամենը այս կեղեքիչ իշխանության կառավարություններից մեկն է։ Ոչ Հովիկ Աբրահամյանից առաջ է լավ եղել, ոչ Հովիկ Աբրահամյանի ժամանակ լավ կլինի, ոչ էլ Հովիկ Աբրահամյանից հետո, եթե Սերժ Սարգսյանը կամ հանրապետական իշխանությունը շարունակում է մնալ»,- ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Ավելի քան 9 ամսվա դադարից հետո Թուրքիայի դեսպան Մեհմեդ Պաչաջըն վերադառնում է Վատիկան: Պատճառը Կաթոլիկ եկեղեցու հայտարարությունն է, որը Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կտրականապես համաձայն չէ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի այն հայտարարության հետ, թե Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն առաջընթաց չի արձանագրել: «Քրեականացվել է ապօրինի հարստացումը, սահմանափակվել են պաշտոնատար անձանց կողմից կանխիկով կատարվող գործարքները»,-ընդունված օրենքներն է միայն թվարկել նախարարը:
ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ առանց մետրոյի նոր կայարանների կառուցման Երեւանի տրանսպորտային համակարգի խնդիրը չի լուծվի. «Հիմա մետրոն արդյունավետ չէ, որովհետեւ կարիք կա նոր կայարանների կառուցման: Կայարաններից մեկը պետք է լինի Աջափնյակում, մյուսը Դավիթաշենում»։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ստիպված է անձամբ դուրս գալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության տակից, ըստ որի Ղարաբաղի հակամարտությունն ունի երեք կողմ: «Դուք, խնդրում եմ, ավելի ուշադրություն դարձրեք էությանը: Որովհետեւ, եթե բառակապակցություններին եք կպնում․․․ Պարոն Փաշինյանը ասել է այն, ինչ որ ասել է․․․ Կա երեք կողմ: Հայաստանը ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության, Հայաստանը մասնակցում է բանակցություններին, Հայաստանը շարունակելու է այդ ամենը անել»,-ասում է ԱԳ նախարարը:
ՍԴ անդամների պաշտոնանկության պրոցեսն, ըստ ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի, չնչին մարդկանց անիմաստ ձեւով հերոսացնելու գործընթաց է։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը արձագանքում է Էդմոն Մարուքյանին. «Եթե նման տաղանդ ունենայինք, դուք վաղուց հերոս կլինեիք»։ Մարուքյանը չի դիմանում․ «Հիմա իմ հետ դուրս եկեք փողոց, տեսնենք՝ ձեզ կճանաչե՞ն, թե՞ ինձ, պետք է մտածեն իմ ուսապարկ տանողն եք, կամ՝ չգիտեմ»։
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարում է, որ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կազմալուծվելու է։ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն անձամբ է հերքում այդ տեղեկությունը․ «Արցախի իշխանությունները զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով»։
ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն ամենեւին վատ սկիզբ չի համարում այն, որ ընդդիմությունը ցանկություն չունի քվեարկելու իր թեկնածության օգտին. «Շատ լավ կլիներ։ Բայց որոշումն իրենցն է»։
ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը զարմացած է, թե ում կարող է մեղադրել Փաշինյանը երկրի բոլոր խնդիրների համար։ «Մի օր կարող է լինել Թուրքիան, մի օր Ադրբեջանը, Ռուսաստանը կամ մեր գեներալիտետը, որը շատ կոռումպացված է, չգիտեմ,կամ երբ որ արդեն ոչ մի բան չի աշխատում մեր ազգի ԴՆԹ-ն կարող է մեղավոր դառնալ»,-ասում է Զուրաբյանը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: