Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել կառավարության լուծարման վերաբերյալ։ Այս մասին հայտնի է դառնում նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հրամանագրի տեքստից։
Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարը։ Հրամանագրի համաձայն կառավարության անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։
Կառավարության հրաժարականի որոշման պատճառը փաստաթղթում չի նշվում։