Հայաստանի Հանրայի ռադիոյի Գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը հոդված է հրապարակվել հունվարի 31-ին «Անվտանգային միջավայր» հաղորդաշարի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ։
«Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է։ Ու երբ ամիսներ առաջ առաջարկեցի նրան հարցազրուցավարի դերն էլ փորձել, նա, որքան ուժ ուներ, դիմադրում էր։ Իսկ ես, ընդհակառակը՝ վստահ էի, որ կբացվի ու պնդում էի, որ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը հենց ինքը վարի։
Վարչապետի մասնակցությամբ՝ թիվ 22 թողարկման մասին Բարեղամի հետ երկար ենք խոսել ու եկել ենք այն եզրակացության, որ առաջիկայում նա կկենտրոնանա լուրերում իր աշխատանքի վրա, կանի այն, ինչն իսկապես գերազանց է անում, իսկ հարցազրույցների ժանրին կվերադառնանք, երբ զգանք, որ պատրաստ է»,-նշվում է Խումարյանը՝ հավելելով, որ հազիվ է համոզել Բարեղամ Ղուկասյանին որպեսզի «աշխատանքից ազատվելու դիմումը հետ վերցնի»։
Հոդվածում ասվում է նաեւ, որ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը այլեւս կվարի մեկ այլ հաղորդավար: Միաժամանակ Խումարյանը «խնդրի բուն էությանը» անդրադառնալով գրել է, որ վարչապետի ելույթը ոչ այլ ինչ էր, քան «հայ լինելու» դադարեցման կոչ։
Հոդվածի ամբողջական տարբերակը այստեղ