Եվրախորհրդարանը մայիսի 22–ին Բրյուսելում անցկացվելիք լիագումար նստաշրջանում կքննարկի ԼՂ հակամարտությանը վերաբերող բանաձեւի նախագիծ։
Ըստ փաստաթղթի՝ Եվրախորհրդարանը ցավում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու համաձայնագրի շուրջ բանակցությունները վարվել են առանց Եվրամիության մասնակցության:
«ԵՄ-ն չի օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի իր շատ արժեքավոր գործընկերներին նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասված է բանաձեւում:
Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին հորդորել են, որ անհրաժեշտ օգնություն առաջարկի Հայաստանին եւ Ադրբեջանին՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար:
Խորհրդարանականները պնդել են, որ 2021-ի աշնանը Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում բարձրացվի Անդրկովկասի անվտանգության եւ կայունության հարցը: