Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի տեղեկություններով Իրանն Իրաքում գտնվող իր պրոքսի ստորաբաժանումներին ասել է, որ Հորդանանի ռազմաբազայի վրա անօդաչուի հարձակման արդյունքում երեք ամերիկացի զինծառայողների սպանությունը թույլատրելի չափն անցավ:
Պարբերականի տեղեկություններով, այդ հարձակումից հետո իրանական չինովնիկներն այցելել են Իրաք, որպեսզի զգուշացնեն այլեւս մահաբեր հարձակումներ չիրականացնեն ամերիկյան բազաների վրա:
Հիշեցնենք, որ հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա «Իրաքի իսլամական դիմադրության» անօդաչուների հարձակման արդյունքում սպանվեց ամերիկյան երեք զինվոր, եւս 40 հոգի վիրավորվել է: