ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի հաստատել հանրապետականների կողմից Իսրայելին 17,6 մլրդ դոլար օգնություն հատկացնելու օրինագիծը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Օրինագիծը չի հաստատվել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների դիմադրության պատճառով։ Նրանք պահանջում են որպեսզի Իսրայելին տրամադրվող օգնությունը ներառվի ավելի լայն փաթեթում, որտեղ ընգրկված կլինեն նաեւ Ուկրաինային տրամադրվող աջակցությունը եւ ԱՄՆ հարավային սահմանների անվտանգության ապահովման համար նախտեսված միջոցները:
Կոնգրեսում քվեարկության նախօրեին Սպիտակ տունը քննադատել էր հանրապետականների նման նախաձեռնությունը եւ սպառնացել, որ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի օրինագծի վրա։ Բայդենի վարչակազմը օրինագիծն անվանել է «քաղաքական հնարք», որի նպատակը Սենատի մեկ այլ նախաձեռնությունից ուշադրությունը շեղելն է: Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը նախագահի վետոյի սպառնալիքն անվանել է «դավաճանության ակտ», մասնավորապես Իսրայելի նկատմամբ։