Հայաստանի Ազգային ժողովի նախագահը փորձել է խելոք միտք արտահայտել, բայց ստացվել է ինչպես միշտ։
Փորձենք հասկանալ։ Փաստորեն «պետականության գաղափարը» եղել է ենթագիտակցական մակարդակում, ճի՞շտ է։ Եթե ամեն ինչ արել են այդ մակարդակից հանելու համար, ուրեմն տեղափոխել են գիտակցական մակարդակ, ինչի համար պետք է շնորհակալ լինել խորհրդային պետությանն ու իշխանություններին։
Իսկ եթե ԱԺ նախագահը, «հանել» ասելով՝ նկատի ունի «հանել, ռադ անելը», առնվազն պետք է կարդա Զիգմունդ Ֆրեյդի վաղ շրջանի երկերը։
Բայց դա նրա համար տանջանք կլինի։