2013-ի փետրվարի 7-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը գլխի է ընկել, թե իրենից բացի մյուսներն ինչու են առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում. «Երազ են տեսել, որ առանց նախընտրական քարոզչության կարող են նախագահ դառնալ, եւ որոշել են գնալ ու նախագահ դառնալ»։
Խորհրդարանում փորձում են հասկանալ, թե ինչ կմնա ՀՀԿ-ից, եթե հանկարծ ժողովուրդը դուրս գա փողոց: Ականջը՝ ասում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀԿ-ական իշխանությունը Գագիկ ծառուկյանի օրերս խոստացած հնարավոր իշխանափոխության ֆոնին առեւանգում ու ծեծում է ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին: Ամբողջ ԲՀԿ խմբակցությունը գալիս է կառավարություն: «Եկել եք կառավարության մոտ ինչի՞ համար»,- զարմանում է կառավարության Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: ԲՀԿ-ում այս հարցի պատասխանը չունեն:
Ծառուկյանազերծված ԲՀԿ-ն դժգոհ է, որ ՀՀԿ-ն հրաժարվում է նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններից հետո հրապարակել դրանց մասնակցած ընտրողների ցուցակը, որպեսզի հասկանան, թե քանի մահացած ընտրող է իր «ոտքով» եկել տեղամաս: «Եթե կան բազմաթիվ տեսախցիկներ ու նկարահանում են տեղամասը, քաղաքացիներին, որոնք քվեարկում են, մտնում են տեղամաս ու դուրս գալիս, ինչ գաղտնիության մասին է խոսքը»,- դժգոհում է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Հայտնի է դառնում, որ երկու տարվա դադարից հետո Գագիկ Ծառուկյանը կրկին կգլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Ըստ էության, լինենք անկեղծ՝ «Բարգավաճ Հայաստան» եւ Գագիկ Ծառուկյան՝ դա անքակտելի մի միասնություն էր»,- անկեղծանում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում անձամբ է հերքում այն տեղեկությունը, թե բենզինի գնի թանկացումից հետո մարդկանց խորհուրդ է տվել ոտքով ման գալ: «Բենզինը փոխադրումների վրա չի ազդում՝ ոչ մարդու, ոչ էլ ապրանքի: Որեւէ մեկը բենզինով չի փոխադրում: Ինչպես մեր գործընկերներն ասացին՝ վարչապետն ասում ա՝ ով չի ուզում տրանսպորտ նստի, թող ոտքով ման գա, ես տենց բան չեմ ասել»,- ասում է կարեն Կարապետյանը:
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը դժգոհում է գիտական կոչումների հանդեպ մեր պաշտոնյաների հակումներից. «Այսօր, ով նախարար է դառնում, չգիտես ինչպես հայտնվում է գիտության դոկտորների շարքում, ես նրանց գիտանականներ չեմ համարում»։
Լրագրողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հարցնում են, թե ի՞նչ է մտածում «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ եւս 6 դատավորների պաշտոնանկության գործընթացի մասին: Նախագահը հիշում է խորհրդային մի անեկդոտ. «Քաղաքացուն հարցնում են՝ դուք կոմունիստական կուսակցության 26-րդ համագումարի վերաբերյալ կարծիք ունե՞ք, մարդն ասում է՝ կարծիք ունեմ, սակայն համաձայն չեմ այդ կարծիքի հետ»:
Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով Ղարաբաղը կորցրեց Հայաստանին որպես իր անվտանգության երաշխավորի: «Արցախցին Նիկոլ Փաշինյանին իր տիկնոջ հետ միասին միայն անեծքների տարափ է հնչեցնում»,- հայտարարում է պատգամավորը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, թե առաջիկա 15 տարիներին Հայաստանը նախկին խորհրդային մի քանի երկրների հետ կմտնի Ռուսաստան-Բելոռուս միութենական պետության մեջ: «Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաեւիչը դա արդեն տեսել է»,- հեգնում է Լուկաշենկոն:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրեթե անհնար է համարում հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահական առաքելության տեղակայումը: «Կազմակերպությունում կան շատ տարբեր երկրներ, որոնք ունեն իրենց շահերը, եւ ես վստահ չեմ, որ նրանցից մեկը վետո չի դնի»,- թեման ամփոփոփում է ԱԺ նախագահը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: